211652_close_icon
views-count30632 դիտում article-date 12:47 22-12-2020

Ավտովթար Արագածոտնի մարզում․ 24-ամյա վարորդը Niva-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արտակ Թորոսյանը իր վարած VAZ 21214 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում «Արծվի թևեր» արձանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 10 հազար վոլտ լարման համար տեղադրված բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ՝ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Ինջիղուլյանը։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ՝ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը։ Փաստի առթիվ Վ․ Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի պատճառը եղել են ճանապարհի մերկասառույցը և ավտոմեքենայի վրա տեղադրված ոչ ձմեռային անվադողերը։ Իսկ հարվածի արդյունքում էլեկտրասյունը կոտրվել է, սակայն այն չի ընկել, քանի որ էլեկտրալարերը պահել են։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր