211652_close_icon
views-count26663 դիտում article-date 16:51 18-04-2020

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար Mercedes-ի թափքը ընթացքում վնասել է էլեկտրալարերն ու մասամբ թեքել էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վարդան Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 001 TT 87 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Հասրաթյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց բեռնատարի ինքնաթափը ընթացքի ժամանակ բարձրացել և վնասել է էլեկտրասյունն ու էլեկտրալարերը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով սյունը մասամբ թեքվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև «Երևան էլտրանս» ՓԲԸ-ի ծառայողները։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Էլցանցի, «Էրքաղլույս» ՓԲԸ-ի և «Էլտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրել են խնդիրը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր