26981 դիտում
16:51 18-04-2020
Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար Mercedes-ի թափքը ընթացքում վնասել է էլեկտրալարերն ու մասամբ թեքել էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վարդան Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 001 TT 87 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Հասրաթյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց բեռնատարի ինքնաթափը ընթացքի ժամանակ բարձրացել և վնասել է էլեկտրասյունն ու էլեկտրալարերը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով սյունը մասամբ թեքվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև «Երևան էլտրանս» ՓԲԸ-ի ծառայողները։
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Էլցանցի, «Էրքաղլույս» ՓԲԸ-ի և «Էլտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրել են խնդիրը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+