Արտակարգ դեպք՝ Երևանում. երկաթե էլեկտրասյունը հիմքից պոկվել ու մասամբ կախվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում. ելեկատրալարերի շնորհիվ այն չի հայտնվել թիվ 15 տրոլեյբուսի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 150 հասցեի հարևանությամբ երկաթե էլեկտրասյունը հիմքից կոտրվել և կախվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրասյունը բարեբախտաբար չի ընկել այդ պահին նշված վայրով անցնող, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վրա, քանի որ էլեկտրալարերը պահել են:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանաատր Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Սուքիսյանը, Գրիգոր Միքայելյանը, Արամո Մարգարյանն ու Արա Սողոմանյանը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ նախ ստեղծվել էր արհեստական խցանում, և նշված վայրում բախվել էին 2 ավտոմեքենաներ, բարեբախտաբար այդ վթարով տուժածներ չկան, և պարեկները կարգավորում էին երթևեկությունը, մինչև օպերատիվորեն ժամանած «Երքաղլույս»-ի աշխատակիցները մոտ 1 ժամ աշխատանքներ կատարելուց հետո ճանապարհը բացվեց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։