Ինչ օգտագործել ինքնամեկուսացման ժամանակ. դիետոլոգների խորհուրդները
Դիետոլոգները խորհուրդ են տալիս ինքնամեկուսացման ժամանակ շատ օգտագործել միրգ-բանջարեղեն, ինչպես նաև բացառել հացաբուլկեղենը և քաղցրավենիքը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Միևնույն ժամանակ մասնագետները հիշեցնում են, որ գարնանը օրգանիզմին անհրաժեշտ են ավելի շատ վիտամիններ, այդ իսկ պատճառով կարելիէ օգտագործել սառեցրած մրգեր, բանջարեղեն և հատապտուղներ, չմոռանալ, իհարկե, կանաչեղենի և բողկի մասին։
Քաղցրեղենի կարիք ունեցողներին մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել չիր կամ մրգային դեսերտներ։
Հարկավոր է դադարեցնել ուտելը քնելուց 4 ժամ առաջ։