2638 դիտում
12:50 18-04-2020
Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 18-ին ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
42245 դիտում
12:04 09-04-2018
ՀՀ նորընտիր նախագահը մինչ պաշտոնի ստանձնումը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1032 դիտում
19:49 25-02-2016
Մոնթեականները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1980 դիտում
20:27 06-07-2016
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում
Այս բաժնից
727 դիտում
23:33 06-05-2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վաղը կշարունակի երթը 12։00-ին
1450 դիտում
23:21 06-05-2024
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է