ԱԻՆ-ը վերազինվել է նոր տեխնիկական միջոցներով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ դրության ընթացքում վերազինվել է նոր տեխնիկական միջոցներով։
«[url=https://armenpress.am/arm/news/1012549.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճկաների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
«ԱԻՆ-ում այս ընթացքում կատարվել է տեխնիկական վերազինման գործընթաց, որը մեզ մոտ շարունակական բնույթ է կրում։ Ե՛վ մասնավոր, և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մենք ձեռք ենք բերում տեխնիկա։ Հաշվետու ժամանակահատվածում USAID-ի հետ համագործակցության արդյունքում ԱԻՆ-ը ստացել է 300 նոր համակարգիչ՝ աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար։ Մենք ստացել ենք նաև 175 վարակազերծման սարք»,- նշեց Հարությունյանը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: