211652_close_icon
views-count4425 դիտում article-date 16:11 27-05-2016

Պաշտպանության բանակը հագեցվում է տեխնիկական միջոցներով` սարքավորումներով. Սեյրան Օհանյան

Արցախի Պաշտպանության բանակը համալրվում է գիշերային եւ ցերեկային, ինչպես նաև ջերմատեսիլ սարքավորումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հարցին, թե ի՞նչ առաքելություն է տեսնում Սեյրան Օհանյանը Հայաստան վերադարձած Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համար, ով հայտարարել է, թե իր առաքելությունը տեսնում է Արցախում, նախարարը մոտավորապես կրկնեց այն, ինչ ասել էր երեկ` ԱԺում: Միայն թե այն այս անգամ խոսեց Սամվել Բաբայան ռազմական գործչի ունակությունների մասին` ասելով. «Սամվել Բաբայանի ունակությունների մասին ես տեղյակ եմ, և նրա կատարածը մենք ոչ մեկս չենք մոռանում: Այսօրվա իրադրության մեջ որպես անհատ, որն ուզում է իր ներդրումն ունենալ արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքն է: Մեզանից ոչ մեկը, առավել ևս ես չեմ կարող դրան խոչընդոտել»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նմանատիպ նյութեր