ԱԻՆ-ը արտակարգ դրության օրերին ստացել է կորոնավիրոսուվ պայմանավորված 1107 զանգ
ՀՀ արտակարգ իրավիճկաների նախարարությունը արտակարգ դրության ընթացքում ստացել է 1107 ահազանգ և ցուցաբերել է հոգեբանական աջակցություն 411 քաղաքացու։
«[url=https://https://armenpress.am/arm/news/1012542.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճկաների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։
«Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է կորոնավիրուսով պայմանավորված 1107 ահազանգ, որոնցից 609-ը կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, քաղաքացիների բարձր ջերմության վերաբերյալ՝ 498 զանգ, հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 411 քաղաքացու։ ԱԻՆ-ի հոգեբանական ծառայությունն աշխատում է հեռավար, և այն քաղաքացիները, որոնք հոգեբանական աջակցության կարիք ունեն, կարող են կապ հաստատել անգամ տեսակապի միջոցով»,- նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ շտապ օգնության ֆելդշերական բրիգադները կատարել են 32 երթ, որի ընթացքում բուժհաստատություններ են տեղափոխվել է 101 կոնտակտավոր և 7 հիվանդ։ ԱԻՆ տրանսպորտային միջոցներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է 855 կոնտակտավոր, որոնցից 28-ը տեղափոխվել է ապրիլի 16-ին՝ Նորաշեն համայնքից։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: