211652_close_icon
views-count981 դիտում article-date 12:49 17-04-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Ազգային տոնի կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Հայ-սիրիական հարաբերություններին հատուկ են պատմականորեն ձևավոր­­ված ամուր բարեկամությունը, փոխադարձ համակրանքը, համագործակցության և փոխաջակցության ոգին։ Սիրիական ճգնաժամի ընթացքում Հայաստանն իր հաստատուն աջակ­ցու­թյունն է ցույց տվել Սիրիային, որի խոսուն ապացույցը Հալեպում հայկական մար­դա­սիրական առաքելության գործունեությունն է: Համոզված եմ, որ մեր պետու­թյուն­ների միջև ավանդական երկխոսությունը հետագայում ևս կշարունակի ընդ­լայնվել և խորանալ՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի առկա ճգնաժամը և կթևակոխի առաջըն­թացի և զարգացման նոր փուլ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերա­հաս­տատել մեր հանձնառությունը՝ նպաստելու վերականգնողական գործընթաց­ներին։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարե­կամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»:

Նմանատիպ նյութեր