211652_close_icon
views-count9961 դիտում article-date 11:34 17-04-2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակված կինը երեկ լույս աշխարհ է բերել իր բալիկին. նախարար

ՀՀ առողջապահւթյան նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում: Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ: Առողջություն եմ մաղթում նրանց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր