Իրանում 24-ամյա կինը միանգամից 7 երեխա է լույս աշխարհ բերել
Իրանի Մաշհադ քաղաքի բնակչուհի՝ 24-ամյա Բեդա Ալեմին միանգամից 7 երեխա է ծննդաբերել: Այս մասին հայտնել է իրանական Iribnews հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սա 24-ամյա կնոջ 2-րդ հղիությունն էր: Նա լույս աշխարհ է բերել 5 տղա և 5 աղջիկ: Նորածիններից մեկը ծնվելուց որոշ ժամանակ անց մահացել է: Նորածինները կշռում են 720-940 գրամ, իսկ կենդանի մնալու շանսերը գնահատվում են 70-80%:
Ընտանիքը բնակվում է վարձակալած բնակարանում: Ընտանիքի հայրը հասարակ բանվոր է և երեխաներին պահելու համար օգնություն տրամադրելու խնդրանքով դիմել է կառավարությանը:
[img]/ups/images/0674818001417427053920617.jpg[/img]