211652_close_icon
views-count895 դիտում article-date 10:33 17-04-2020

Նոր խորհուրդ չկա. ինչպես պետք է ընտրվի ԵՊՀ ռեկտորը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 1-ից լրացել է Երևանի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետը, և ըստ օրենքի՝ արդեն պետք է ձևավորված լիներ հոգաբարձուների նոր խորհուրդ: Սակայն արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ նոր խորհուրդ չի ձևավորվել: Մարտի 23-ին նշանակված էր համալսարանի ռեկտորի ընտրությունը, և այս խորհուրդը պետք է ընտրեր համալսարանի նոր ռեկտոր, սակայն այդ ընտրությունները ևս հետաձգվեցին: Հիմա հայտնի չէ, արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո համալսարանի ռեկտորին պետք է ընտրի հի՞ն խորհուրդը, թե՞ նոր ձևավորվելիքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր