Մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի. Արթուր Գևորգյան
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցությունը վերջերս լքած Արթուր Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կողմ է դեկտեմբերին անցկացվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
«Միանշանակ կողմ եմ 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը։
Վարչապետի պաշտոնից Ն.Փաշինյանի հրաժարականից հետո, մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի։