158069 դիտում
22:53 16-04-2020
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի կենտրոնում. տուժածների մեջ է «Ֆլագման» սրճարանի սեփականատերը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 14-ին Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ Երևանի բնակիչներ, 35-ամյա Աշոտ Խանգելդյանը, 37-ամյա Նիկոլայ Խանգելդյանը, 32-ամյա Հարություն Ոսկանյանը, 42-ամյա Կարեն Դավթյանը, ինչպես նաև դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ անձինք ապրիլի 10-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գործող «Ֆլագման» սրճարանում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, այդ ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:
Պարզվել է, որ նրանք վիճաբանության մեջ են մտել Երևանի բնակիչներ, 48-ամյա Արտյոմ Խանդանյանի, 40-ամյա Լյովա Պողոսյանի, Փարաքար գյուղի բնակիչ, 44-ամյա Էդուարդ Դավթյանի, ինչպես նաև մեկ այլ անձի հետ, որի ընթացքում էլ վիճաբնությունն ավարտվել է ծեծկռտուքով և Ա. Խանդանյանը մարմնական վնասվածքներ է ստացել:
Ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների անձերը պազզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խանդանյանը նշված սրճարանի սեփականատերն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: