211652_close_icon
views-count911 դիտում article-date 17:45 16-04-2020

Խորհրդարանը քննարկել է ընտանեկան դրամագլուխը ընտանիքին միանգամից տրամադրելու հարցը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ մարդիկ ընտանեկան դրամագլուխը կարողանան ստանալ միանգամից, այլ ոչ թե ամսեամիս: [url=https://armenpress.am/arm/news/1012442.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում: Պատգամավորը հիշեցրեց, որ նախագիծը ընտանեկան դրամագլխի տնօրինման սխեմայի փոփոխության մասին է: Այդ սխեման տարիների ընթացքում փոփոխվել է: «Սկզբնական փուլում այն տրվել է 25 հազարական դրամներով, հետո թույլատրվեց, որ 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում ստանան 500 հազար դրամը, հետո 10 ամսվա ընթացքում՝ 50 հազարական դրամներով, իսկ 5-րդ և 6-րդ երեխաների դեպքում 1.5 մլն դրամը՝ նույն բաշխվածությամբ: Պարզվեց, որ դա չի ծառայում ընտանիքի արմատական հարցերի լուծմանը, դրա համար մենք առաջարկեցինք, որ այդ գումարը միանգամից տրվի, ծնողները միանգամից տնօրինեն այն»,-ասաց նա: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել: Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում: 3-րդ և 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ն անմիջապես վճարվող գումարն է: 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Նմանատիպ նյութեր