Կառավարությունը որոշեց այս փուլում այլևս նոր աջակցություն ծրագրեր չկիրականացնել
Մենք այս փուլում պետք է կենտրոնանանք արդեն ընդունված ծրագրերն արդյունավետ ավարտելու վրա: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է լուծենք մեր տեխնիկական խնդիրները, պետք է լուծենք շահառուների շրջանակն ու գումարը մարդկանց հասցնելու խնդիրները: Այս փուլում մենք ամբողջ գումարը կտեղաբաշխենք, հետո միայն նոր միջոցառումներ կընդգրկենք»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ հիմա ընդունված միջոցառումների համատեքստում կան մարդիկ, որոնք գտնվում են եզրային վիճակում. «Կարծում եմ, որ այս փուլում այս խնդրին դեռ չենք անդրադառնա: Մենք այս փուլում նախ տեղ կհասցնենք դե յուրե շահառուների գումարները, հետո կանդրադառնանք այլ միջոցառումների կամ ծրագրերը լավարկելուն: Սրանով, ըստ էության փակում ենք շահառուների շղթան»:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/04/16/1152544/]Հիշեցնենք[/url], որ այսօր կառավարությունը քննարկեց և ընդունեց հակաճգնաժամային 13-րդ միջոցառումը, որը վերաբերում է նպաստառու ընտանիքներին: Նրանց կհատկացվի նպաստի 50 տոկոսի չափով աջակցություն: