Վրաց երգչուհի Նինո Կատամաձեն որոշեց այլևս հանդես չգալ «օկուպանտ Ռուսաստանում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաց հայտնի երգչուհի Նինո Կատամաձեն հայտարարել է, որ այլևս հանդես չի գա Ռուսաստանում, քանի որ նրան օկուպանտ է համարում: Այդ մասին երգչուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Կյանքիս ամենածանր օրը հունիսի 20-ն էր (Վրաստանում բողոքի ակցիաների առաջին օրը), իսկ ամենածանր համերգը՝ հունիսի 22-ին: Ես սա ասել եմ այդ համերգում և ցանկանում եմ ձեզ էլ ասել. դա իմ վերջին համերգն էր Ռուսաստանում», գրել է Կատամաձեն:
Նա հայտարարել է, որ աջակցում է Թբիլիսիում ցուցարարների՝ կառավարության անդամների հրաժարականի պահանջը: Կատամաձեն Ռուսաստանը օկուպանտ է համարել և նշել, որ երբեք «չի դավաճանել Հայրենիքը»՝ ընդգծելով, որ երբեք չի մասնակցել Ռուսաստանի այն համերգներին, որոնք ֆինանսավորվել են պետության կողմից և հանդես չի եկել ռուսաստանյան քաղաքական գործիչների ծննդյան տարեդարձներին:
Նշենք, որ հունիսի 22-ին Կատամաձեն ելույթ էր ունեցել Մոսկվայում կայացած «Усадьба Jazz» փառատոնում: