211652_close_icon
views-count846 դիտում article-date 12:20 16-04-2020

ԱԺ-ն ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը. Tert.am

Խորհրդարանը 99 կողմ, 1 դեմ և 15 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, հայտնում է[url=https://www.tert.am/am/news/2020/04/16/parliament/3265261?fbclid=IwAR0SQxAeGI7pmSlww-OpE7UltvnV6jqU0ctImlMJony23kdOOvVu_uQ0qO4] Tert.am[/url]-ը։ Նշենք, որ ըստ օրենքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը: Նախագծի համաձայն՝ գույքի արժեքի շեմը 50 մլն դրամ է: Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը: Հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքերի օրինականությունը:

Նմանատիպ նյութեր