3544 դիտում
10:53 16-04-2020
Վիրուսի՝ առանց ախտանիշների տարածումը քաղաքացին կարող է կանխել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ներկայում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել 11 մարզից 7-ում: Նման իրավիճակում կանխարգելող միջոցառումների գործիքակազմում թուլանում է պետական միջոցառումների ազդեցությունը և մեծանում հասարակության ինքնակազմակերպման ու սահմանափակումների պահպանման վարքագծի նշանակությունը: Պետությունը հնարավորինս սահմանափակել է վարակի տարածման հնարավոր ուղիները՝ առաջին հերթին արգելելով հասարակական տրանսպորտի աշխատանքները, մասսայական միջոցառումների կազմակերպումը:
Այս փուլում համավարակի տարածման կանխարգելման գործընթացներում առաջին դերակատարումն արդեն անցնում է հասարակությանը: Քաղաքացու վարքագծի կարևորության մասին իրազեկումները մշտապես են իրականացվում հնարավոր բոլոր միջոցներով: Տնտեսական մեղմացումներ սահմանելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձի հիմնական մասը հատկացրեց այդ ուղերձին: Նա նաև թույլատրված գործունեությունների ոլորտների գործատուներին պատասխանատվության և աշխատողների անվտանգությունն ապահովելու հորդորներ հղեց:
Սինգապուրի առողջապահության ինստիտուտի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվածության 70 տոկոսն առանց ախտանիշերի է ընթանում, ինչը բարձրացնում է վարակելու հավանականությունը և դԺվարացնում դրա դեմ պայքարը: Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացու կողմից անհատական պաշտպանական միջոցների և միջոցառումների կիրառումն առաջնային նշանակություն է ստանում հատկապես այն դեպքում, երբ պետությունը հնարավորություն չունի համատարած թեստավորումներ իրականացնելու՝ առանց ախտանիշների վարակակիրների իրական թիվը պարզելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1315 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1483 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»