211652_close_icon
views-count1329 դիտում article-date 13:58 23-07-2015

Պենտագոնի ղեկավարը Սաուդյան Արաբիայից անսպասելի ժամանել է Իրաք

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը չծրագրված այցով ժամանել է Իրաք, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաալիքին: Քարթերը Իրաք է ժամանել Սաուդյան Արաբիայից, որտեղ բանակցություններ է անցկացրել: Իրաքի ղեկավարության հետ Պենտագոնի ղեկավարը քննարկելու է ռազմական ոլորտի համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, որը մինչ օրս վերահսկում է իրաքյան տարածքի գրեթե 1/3 մասը:

Նմանատիպ նյութեր