«Յուվենտուսի» 2 խաղացող ապաքինվել է կորոնավիրուսից
«Յուվենտուսի» խաղացողներ Բլեզ Մատյուիդին և Դանիելե Ռուգանին ապաքինվել են կորոնավիրուսից: Երկու ֆուտբոլիստն էլ COVID-19-ի համար կրկնակ թեստ են անցել և բոլոր արդյունքներն էլ բացասական են եղել:
Թուրինյան ակումբի մեկ այլ խաղացող՝ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը նույնպես վարակված էր, հայտնել է, որ իր վիճակը զգալիորեն լավացել է:
Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 162 488 դեպք: 21 067 մարդ մահացել է, 37 130-ը՝ ապաքինվել: