Տարվա տրանսֆերը կայացավ. Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Յուվենտուսի» խաղացող
«Ռեալը» քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց, որ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»:
Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում, սակայն ավելի վաղ այն գնահատվել էր 100-105 մլն եվրո:
33-ամյա պորտուգալացին 2009 թվականին «Ռեալ» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 93 մլն եվրոյի դիմաց:
Իսպանական ակումբի հետ Ռոնալդուն նվաճել է 13 տիտղոս. Չեմպիոնների լիգան՝ 4 անգամ, Իսպանիայի առաջնությունը՝ 2, Իսպանիայի Սուպերգավաթը՝ 2, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ 2, աշխարհի ակումբային առաջնությունը՝ 3:
Ընդհանուր առմամբ Ռոնալդուն «Ռեալում» 438 հանդիպում է անցկացրել և դարձել 451 գոլի հեղինակ, ինչը ակումբի պատմության ռեկորդ է: