211652_close_icon
views-count13225 դիտում article-date 14:56 16-04-2020

Սա Ալեքսանդր Ազարյանի, նրան զուգահեռ նաև անկախ գործելու ունակությունը պահպանած դատավորների հանդեպ ուղղակի հետապնդում է. Վարոսյանը՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին. Tert.am

Ինձ համար ակնհայտ է, որ սա կոնկրետ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսադնր Ազարյանի, նրա հետ զուգահեռ նաև անկախ գործելու ունակությունը պահպանած դատավորների հանդեպ ուղղակի հետապնդում է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/15/varosyan/3264836?fbclid=IwAR3-qO-QjsDqJ_gFrYlMq3bcjKyAaXlHWTZwmG-NNP4Zo8iXU6lkuSp_-co]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն: Նշենք, որ «Փաստինֆոյի» տեղեկություններով Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշման համար: «Ազարյանին որպես դատավոր ճանաչում եմ շատ վաղուց, գիտեմ,որ նա մեր դատավորներից ամենազուսպն է, նրա օբյեկտիվության, նրա կողմից կայացրած որոշումների վերաբերյալ հիմա պետք էլ չէ դատողութուններ անել, բոլորը քաջածանոթ են նրա գործունեությանը թե՛ նախկին իշխանությունների ժամանակ, թե՛ իշխանափոխությունից հետո: Դատավոր Ազարյանը մշտապես աչքի է ընկել իր օբյեկտիվությամբ և որևէ իշխանության քիմքին հաճոյանալու նպատակ ու ցանկություն չի ունեցել, դրանով է նա բարձրացրել դատավորի անունը, դատավորի պատիվը»,- շեշտեց Վարոսյանը: Անդրադառնալով Ազարյանի կողմից օգոստոսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակից արված հայտարարությանը, թե որոշ դատավորներ թող խելքները գլուխները հավքեն, Վարոսյանն արձագաքեց, «Այո, նա նաև հայտարարեց, թե ով է այն դատավորը, որ իր ասածին ասելու է՝ ոչ, ինչին հրապարակավ արձագանքեց Ալեքսանդր Ազարյանը, ասելով՝ այո, կա նման դատավոր, ես եմ: Դրա համար էլ ես կարծում եմ, որ դա չի ներվելու Ալեքսանդր Ազարյանին»,- ասաց նա: Ըստ Վարոսյանի՝ իրավաբանների համայնքը, այդ թվում նաև փաստաբանների համայնքը ամեն ինչ անելու են՝ դատական համակարգում առկա մի քանի՝ անկախ գործելու ունակություն ունեցող դատավորներին պաշտպանելու համար: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/15/varosyan/3264836?fbclid=IwAR3-qO-QjsDqJ_gFrYlMq3bcjKyAaXlHWTZwmG-NNP4Zo8iXU6lkuSp_-co]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր