211652_close_icon
views-count806 դիտում article-date 20:00 15-04-2020

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները 2.5 անգամ աճել են՝ դառնալով 13.140

Վերջին տարիներին էականորեն աճել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: Դրանց համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016 թվականին՝ 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.754 դիմում-բողոք: 2019 թվականին կրկին արձանագրվել է դիմում-բողոքների աճ: Այսպես, 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2386-ով՝ դառնալով 13.140 դիմում-բողոք: Ընդ որում, դիմում-բողոքների այս ծավալից բացի, մեծ աշխատանք է տարվում նաև մշտադիտարկման ու սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրությունների շրջանակում (օրինակ՝ խոշտանգումների կանխարգելում, երեխաների հաստատություններ և այլն): Դիմում-բողոքների թվի աճով և աշխատանքի ուղղությունների ընդլայնմամբ պայմանավորված ավելանում են նաև իրականացվող այցերը: Այսպես, 2015 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 586 այց, 2016 թվականին՝ 415, 2017թվականին՝ 614, 2018 թվականին՝ 864, իսկ 2019 թվականին այն կրկին ավելացել է՝ դառնալով 910:

Նմանատիպ նյութեր