1081 դիտում
11:11 25-12-2018
Պաշտպանին հասցեագրվող բողոքներով 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ ավելի քան 4 անգամ աճել է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունը՝ նախորդ 3 տարիների հետ համեմատած։ Այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները:
Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 4 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2015 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 1339։
Պաշտպանի առաջարկների ու զեկույցների հիման վրա մշակվել են սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագծերի փաթեթներ, շարունակվում են դիմումներ հասցեագրվել Սահմանադրական դատարան և ներկայացվել հատուկ կարծիքներ, ամրապնդվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ինչպես նաև շեշտակի զարգանում է միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հետ։
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
11:44 24-09-2019
ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքներով դրական լուծում ստացած գործերի թիվը 4 անգամ աճել է
1350 դիտում
14:02 07-02-2019
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով շուրջ 5 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվը
1039 դիտում
16:23 20-04-2020
2019 թվականին էական աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծումով գործերի թիվը
Այս բաժնից
2185 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1066 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»