590 դիտում
10:25 15-04-2020
Վարորդներին հանդարտեցնելու համար նրանց պետք է ոլորտային ֆինանսական օգնություն հատկացնել․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Ըստ մեր արժանահավատ աղբյուրի` երթուղային տաքսիների վարորդների երեկ տեղի ունեցած բողոքի ակցիան լուրջ մտավախություններ է առաջ բերել իշխանական վերնախավում: Նախ`սպասվող պայթյունի մասին ավելի վաղ տեղեկությունենր կային, սակայն, չնայած այն կանխելու փորձերին, չի ստացվել:
Իսկ ահա ակցիայի ժամանակ վերնախավը հայտնվել է անելանելի վիճակում: Ուժային մեթոդով արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացվող ակցիան «ցրելը» կդառնար հաց պահանջող քաղաքացիների վրա ոստիկանություն հանել, որն աշխարհի մասշտաբով էր խայտառակություն դառնալու:
Անտարբեր ձևանալով` ակցիան թույլ տալն էլ այլ վտանգ ունի. սա ճանապարհ է բացում, որ բազում այլ բողոքավորներ ևս դիմեն նման քայլի: Սակայն մտածել և որոշել են, որ երկրորդ տարբերակը չարյաց փոքրագույնն է: Սակայն անգամ սրանով հարցը չի լուծվել: Վարորդներին հանդարտեցնելու համար նրանց պետք է հատուկ՝ ոլորտային ֆինանսական օգնություն հատկացնել: Բայց այս դեպքում էլ, մյուս ոլորտների սոված մնացած աշխատողները ոտքի կելնեն, թե՝ մենք վարորդներից ինչով ենք պակաս:
Մյուս տարբերակը տրասնպորտի գործունեությունը թույլատրելն է: Բայց այս դեպքում` էլ ի՞նչ արտակարգ դրություն. ամեն ինչ կվերածվի շատ ավելի տեսանելի խեղկատակության: Առավել ևս, որ վերևներում ունեն այն համոզմունքը, որ մյուս ոլորտները ևս կպահանջեն՝ թույլ տալ աշխատել:
Կարճ ասած՝ երկար-բարակ քննարկել են և հասել այն եզրակացության, որ լուծում պարզապես չկա՝ ամեն մի քայլ իշխանության դեմ է աշխատելու: Իսկ լուծում ստիպված են գտնել, քանի որ, ըստ աղբյուրի, վերևներում ունեն հստակ տեղեկություններ, որ մի շարք այլ ոլորտների սոված մնացած աշխատողներ ևս ծայրահեղ լարված են, և այսօր-վաղը նրանք էլ են դուրս գալու բողոքի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
898 դիտում
13:40 12-06-2024
Ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականությունը փակուղի է. ՀՀ ԱԳ նախկին նախարար
1289 դիտում
13:35 15-02-2014
ԱՄՆ-ը մտադիր է Հորդանանին 1 մլրդ դոլարի չափով տնտեսական օգնություն հատկացնել
1249 դիտում
14:50 25-09-2014
Ջոն Քերին հանձնարարել է 25 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»