ԱՄՆ-ը մտադիր է Հորդանանին 1 մլրդ դոլարի չափով տնտեսական օգնություն հատկացնել
ԱՄՆ-ը պատրաստվում է 1 մլրդ դոլարի չափով տնտեսական օգնություն հատկացնել Հորդանանին: Այս մասին Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է ITAR-TASS֊ը։
ԱՄՆ֊ի նախագահի խոսքերի համաձայն, նա կդիմի Կոնգրեսին, որ որպես վարկային երաշխիք վերջինս հաստատի 1 մլրդ դոլարի չափով օգնության տրամադրումը: Կոնգրեսը 2013֊ին նույնատիպ երաշխիքով 1.25 մլրդ դոլար է հատկացրել։
Երկկողմ գագաթնաժողովը անց է կացվում Կալիֆոռնիա նահանգում գտնվող միլիարդատեր Ուոլթեր Անենբերգին պատկանող ագարակում։
ԱՄՆ֊ի նախագահը Հորդանանի թագավորի հետ միասին քննարկելու են երկու երկկողմ հարաբերություներ, սիրիացի ներգաղթյալների խնդիրները, հակամարտության կարգավորումը, իրադրությունը Իրանում և Մերձավոր Արևելքում: