Ջոն Քերին հանձնարարել է 25 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղար Ջոն Քերիին հանձնարարել է 25 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Նշվում է, որ այդ գումարից 5 միլիոն դոլարը կուղղվի ուկրաինացի զինվորականների ուսուցմանը՝ ուկրաինայի կառավարության համար ընթացիկ ճգնաժամի պայմաններում անմիջական ռազմական օգնություն ապահովելու համար:
Հաղորդվում է նաև, որ բացի այդ, Ուկրաինային ԱՄՆ-ից կստանա 20 միլիոն դոլարի ոչ մահաբեր օգնություն: ԱՄՆ-ն Ուկրաինայի համար պատաստել է ֆինանսական ու ռազմատեխնիկական օգնության կոնկրետ փաթեթ, որի շրջանակներում Ուկրաինային կհատկացվի հավելյալ 53 միլիոն դոլարի օգնություն: