53676 դիտում
22:54 14-04-2020
«Նորատուսցի Հայկոյին» սպանելու մեջ մեղադրվողի քեռին սպանվել է. «Չոլի շան» նկատմամբ ՔԿՀ-ում խիստ հսկողություն է. NEWS.am
Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու` 29-ամյա «Նորատուսցի Հայկո» մականունով հայտնի Հայկ Հակոբյանի սպանության գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է։ [url=https://news.am/arm/news/572291.html?fbclid=IwAR0_i8m_XrZM2v2eCKNZ0rJsviTdVXlaClyirVVxkVk9-Ll1vUU1WgUkwI4]NEWS.am-[/url]ի հետ զրույցում գործով ամբաստանյալ 23-ամյա «Չոլի շուն» մականունով հայտնի Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը պատմեց, որ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են. այս անգամ նիստը հետաձգվել է համավարակով պայմանավորված։
«Բավականին երկար ժամանակով հետաձգվել է Մեխակ Հարությունյանի գործով դատական նիստը։ Վերջին շրջանում անընդհատ հետաձգվում է, այս փուլում վկաների հարցաքննությունն է, սակայն վկաները չեն ներկայանում նիստերին, դա էլ համավարակով է պայմանավորված։ Ապրիլի 17-ին պետք է լիներ հերթական դատական նիստը, սակայն կրկին հետաձգվելու է»,- ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը Մեխակ Հարությունյանի հորեղբայրն է, իսկ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» մորեղբոր որդին է:
Մեխակ Հարությունյանի պաշտպանը հայտնեց, որ մոտ 6 ամիս առաջ Նորատուսում մահացու հրազենային վնասվածք է ստացել Մեխակ Հարությունյանի քեռին. «Մոտ 6 ամիս առաջ սպանվեց Մեխակ Հարությունյանի քեռին՝ հրազենային վնասվածքով. այդ գործը դեռեւս նախաքննության փուլում է, գործով կան կասկածյալներ»։
Նշենք, որ տեւական ժամանակ Հայկ Հակոբյանի սպանության գործով դատավարությունն անցնում էր լարված մթնոլորտում. դատարանի բակում հնչել են կրակոցներ։
Խաչատրյանը հայտնեց, որ հիմա դատաքննությունն անցնում է հանգիստ մթնոլորտում. «Հիմա ամեն ինչ հանգիստ է։ Մոտ 4 ամիս է՝ նիստերը հետաձգվում են, իսկ թե հետո ինչ կլինի՝ չեմ կարող ասել»։
Նշենք, որ 2017 թվականին Մեխակ Հարությունյանի նկատմամբ «Արմավիր» ՔԿՀ-ում կատարվել է սպանության փորձ. ածելիով փորձել են կտրել նրա կոկորդը։ Այդ ընթացքում մամուլում լուրեր էր շրջանառվում, թե Մեխակ Հարությունյանի սպանությունը պատվիրել էր «Նորատուսցի Ալիկը»։ Այս գործով ընթանում է դատավարություն, որտեղ Հարությունյանը ճանաչվել է տուժող։
Մեզ հետ զրույցում Հարությունյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խիստ հսկողություն է. «Որտեղ որ տեղափոխվել է Մեխակ Հարությունյանը, նրա նկատմամբ խիստ հսկողություն է, առայժմ ամեն ինչ հանգիստ է։ Ժամանակին այս գործով իմ վրա էլ են հարձակվել, փորձել են վախեցնել»։
Հիշեցնենք, որ Հայկ Հակոբյանը սպանվել է հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. նրա վրա 7 կրակոց է արձակվել:
Նմանատիպ նյութեր
7891 դիտում
11:13 28-12-2017
Նոր պատժամիջոցներ Կիմ Ջոնգ Սինքի և Ռի Փյոնգ Չոլի նկատմամբ. «Ամերիկայի ձայն»
1096 դիտում
15:06 21-06-2023
Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Այս բաժնից
652 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
583 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ