Մոսկվայում 30–ամյա հայ տղամարդ է մահացել. նրա ծնողների մոտ կորոնավիրուս են հայտնաբերել. NEWS.am
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 12-ին 30-ամյա հայ տղամարդ է մահացել։ Նրա ընկերներից մեկը [url=https://news.am/arm/news/572542.html?fbclid=IwAR3rMnAaP8v7mOyvxnhTzuLUr_ar3lwXyn-b3X0fLP7Bq0SA6oWK_Xs2jMM]NEWS.am[/url]-ին հայտնեց, որ ենթադրվում է, որ նա վարակված է եղել կորոնավիրուսով։
«Մինչեւ մահանալը կորոնավիրուսի թեստ չի անցել, ջերմություն է ունեցել 3-4 օր, բայց մահվանից հետո ծնողներին թեստավորել են, ծնողների մոտ հաստատվել է վարակը, հավանաբար, իր մոտ նույնպես կորոնավիրուս է եղել, մահվան վկայականը ստանալուց հետո կհաստատվի»,- ասաց նա։
Ընկերը հայտնեց, որ տղամարդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, նա որեւէ խրոնիկ հիվանդություն չի ունեցել։