1052 դիտում
19:22 14-04-2020
Արցախի նախագաhական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում ոստիկանությունը խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել
Արցախի Հանրապետության նախագաhական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում Արցախի ոստիկանությունը քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Ջիվան Ղահրամանյանը։ «Վերջին տվյալներով ԱՀ ոստիկանություն տարբեր պատճառներով դիմել է 18 քաղաքացի, որոնցից 9-ը՝ անձնագրերի կորստի հետ կապված:
Արցախի Հանրապետությունում ընտրական իրավունք ունի 103 հազար 637 ընտրող: Մարտի 31-ին կայացած ընտրությունների համեմատ՝ երկրորդ փուլի տարբերությունը կազմում է 26 անձ: Լրացուցիչ ցուցակում ընդգրկված է 1270 քաղաքացի: Հայաստանի Հանրապետությունում գործող Երևան 1 տեղամասում քվեարկելու իրավունք ունի 832 քաղաքացի»,- նշել է Ղահրամանյանը։
Արցախի Հանրապետությունում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
20:36 09-06-2014
ԿԸՀ-ն ստացել է վերահաշվարկի 2 դիմումներ և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մեկ դիմում
Այս բաժնից
655 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
958 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
583 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան