Ընտրողը պետք է որոշի․ ԵՄ դեսպանը՝ «Սասնա ծռերի»՝ ընտրություններին մասնակցելու մասին․ «Առավոտ».
«Առավոտ» թերթը գրում է․ ««Սասնա ծռերի»՝ ընտրություններին մասնակցելու մասին ՀՀ-ում ԵՄ դեսպանն այն կարծիքին է, որ Հայաստանի հասարակությունը, ընտրողը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է նրանց տեսնել խորհրդարանում կամ քաղաքականությունում:
«Կան երկրներ, որոնք դրանց միջով ավելի սուր մեթոդներով են անցել»,- երեկ ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Երևանի մամուլի ակումբի նոյեմբերի 2-4-ը կազմակերպած «ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում» թեմայով սեմինարի ժամանակ:
Դեսպանը բերեց Իսրայելի և Իռլանդիայի օրինակը. «Իսրայելական պետության ստեղծողների մեծ մասը քաղաքական գործիչներ են, որոնք բռնությամբ պայքարի մեջ են եղել: Իռլանդիայում ավելի վատ է՝ քաղաքական գործիչները, որոնք ղեկավար պաշտոններում էին, իրենց երիտասարդ տարիներին նման գործընթացներում էին: Այնպես որ, դուք եք որոշելու՝ ընդունո՞ւմ եք նրանց: Հասարակությունը, ընտրողը պետք է որոշի: Նույնը՝ համաներման մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]