211652_close_icon
views-count4309 դիտում article-date 09:32 14-04-2020

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են. armeniasputnik.am

[url=https://m.armeniasputnik.am/photo/20200413/22714615/fotosharq-norq-bzishkner-lusankaner.html?mobile_return=no&fbclid=IwAR0aiz3dycapvueGQqXQH8T7t5kCStIWY1Oqk_7x-epvGoiQUG1h47i5Cus]Sputnik Արմենիայի[/url] նկարահանող խումբը եղել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, որտեղ կենտրոնացված են կորոնավիրուսով վարակվածների մի մասը։ Բժիշկները պատմել են իրենց առօրյայի ու զգացմունքների մասին։ Մեկ ամսից ավել է, ինչ հայ բժիշկներն ու բուժաշխատողները պայքարում են SARS-CoV-2-ի նոր տիպի կորոնավիրուսի դեմ։ Ներգրավված է 1700 բժիշկ ու բուժաշխատող, ինչպես նաև մի քանի հարյուր օրդինատոր։ Բժիշկների մի մասը, հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, մեկուսացվել են իրենց ընտանիքներից, քանի որ չեն ուզում ռիսկի ենթարկել նրանց։ Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս իրենց երեխաներին չեն տեսել կամ միայն հեռվից են տեսել։ Նրանք խոստովանում են, որ շատ կարոտել են իրենց ընտանիքներին ու սովորական կյանքին։ Բուժաշխատողները կարոտել են ծնողներին, տնական տաք ճաշերը, բայց նրանց աչքերը լցվում են, երբ սկսում են երեխաների մասին խոսել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://m.armeniasputnik.am/photo/20200413/22714615/fotosharq-norq-bzishkner-lusankaner.html?mobile_return=no&fbclid=IwAR0aiz3dycapvueGQqXQH8T7t5kCStIWY1Oqk_7x-epvGoiQUG1h47i5Cus]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր