«Տոտենհեմն» իր ստադիոնը հատկացրել է բժիշկներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Տոտենհեմը» որոշել է աջակցել Մեծ Բրիտանիայի առողջապահության Ազգային ծառայությանը (NHS) և բժիշկներին է հատկացրել իր ստադիոնը՝ թույլատրելով նրա ենթակառույցներն օգտագործել:
Մասնավորապես, լոնդոնյան ակումբի ստադիոնի գրասենյակներում տեղակայվել են NHS-ի աշխատակիցների և նրանց ընտանիքների համար կորոնավիրուսի թեստավորման շարժական լաբորատորիաները:
Բացի այդ, ստադիոնում տեղադրվել են սարքավորումներ՝ Հյուսիսային Միդլեքսի հիվանդանոցի կանանց ամբուլատոր ծառայությունների համար: Դա հիվանդանոցին կօգնի ավելի շատ պացիենտներ ընդունել, որոնց մոտ կորոնավիրուսի կասկած կա: