903 դիտում
16:38 13-04-2020
Մրցավարներն ու մարզիկները կպահպանեն իրենց տեղերը
Տոկիոյում կայանալիք 2020 թվականի օլիմպիական խաղերի ժամկետները մեկ տարով հետաձգելու կապակցությամբ, մարմնամարզության միջազգային ֆեդերացիան / FIG / մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։ Դրանք տեղեկատվական բնույթի են և հիմնականում վերաբերում են մարզիկներին ու ազգային ֆեդերացիաներին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օլիմպիական խաղերի սպորտային , գեղարվեստական մարմնամարզության և ցատկացանցի 324 տեղերից գրեթե 75% -ը որակավորված է։ Բոլոր ստացած ուղեգրերը մնում են ուժի մեջ։ COVID-19 –ի համաճարակը խանգարեց մարտի կեսերից մայիսի վերջը վարկանիշային մրցումների անցկացմանը։
Տոկիո հրավիրված մրցավարները, ովքեր պետք է սպասարկեին խաղերը, նույնպես կպահպանեն իրենց տեղը։
Նշած մարզաձևերի մի շարք մրցումներ հետաձգվել են կամ չեղարկվել։ Չի տեղափոխվի 2021թ․ Դանիայի Կոպենհագենում նշանակված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
Գործադիր կոմիտեն քննարկել է նաև ֆեդերացիայի հաշվետու ընտրական համագումարի անցկացման հարցը։ Այն պետք է կայանար 2020 թ․ հոկտեմբերին՝ Թուրքիայի Անթալիայում ։ Միջոցառումը տեղափոխվել է 2021 թ․ հոկտեմբեր։ Վերջնական որոշումը կկայացվի համաճարակի ավարտից հետո։ Ազգային ֆեդերացիաների համար սահմանված թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մնում է անփոփոխ ՝ 2020 թ․ մայիսի 20-ը ՝ ներառյալ։
Հիշեցնենք , որ երևանցի մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ունի խաղերի ուղեգիր, իսկ սպորտային մարմնամարզության մրցաշարի սպասարկող մրցավարների թվում կլինի Արթուրի անձնական և հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը։
Նմանատիպ նյութեր
1919 դիտում
09:01 19-07-2022
Ովքեր կպահպանեն իրենց պաշտոնները ՊՆ-ում. ղեկավար կազմին հասկացրել են․ «Ժողովուրդ»
1255 դիտում
20:13 14-05-2024
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
3830 դիտում
22:57 30-11-2017
OPEC անդամ երկրները մինչև 2018 թվականի վերջը կպահպանեն նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին որոշումը
Այս բաժնից
3226 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները
2581 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին
3847 դիտում
12:59 08-01-2025
Կարեն Գիլոյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու որոշումը