3810 դիտում
15:00 13-04-2020
Անհատ ձեռնարկատերերին աջակցելու 457 հայտից հաստատվել է 70-ը
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ՝ անհատ ձեռնարկատերերին աջակցելու ծրագրով 457 հայտ է ստացվել արդեն, որից 70-ը հաստատվել են, վարկերը ստացման փուլում են: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Երրորդ ծրագիրը նախատեսված է փոքր բիզնեսի համար, չափանիշներ են, որ կազմակերպությունները պետք է 2019-ին ունեցած լինեն 24-500 մլն դրամ շրջանառություն, չունենան վատ վարկային պատմություն, հարկերը վճարած լինեն ժամանակին, գործեն մշակվող արդյունաբերության, զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների և սպասարկման որոշ ծառայությունների բնագավառում: Արդեն ստացվել է 457 հայտ, դրանց զգալի քանակը եղել են ոլորտին չհամապատասխանող՝ ավելի քան 257 դիմումներ: Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում՝ բավարարման նպատակով:
Վարկի ընդհանուր գումարը 563 մլն դրամ է: Դատելով դիմումների քանակից՝ մենք կարծում ենք, որ այս շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի: Այսինքն՝ այս շաբաթվա վերջին արդեն փոքր բիզնեսի համար 1 մլրդ դրամ հասանելի վարկային միջոցներ կունենանք»,- «[url=https://armenpress.am/arm/news/1011967.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Նմանատիպ նյութեր
796 դիտում
13:55 08-02-2023
Արցախում անհատ ձեռնարկատերերին և արտոնավճար վճարող անձանց դրամական աջակցություն կտրամադրվի
1698 դիտում
12:39 12-06-2014
Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու աննախադեպ քայլ է անում
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել