6963 դիտում
14:27 22-06-2018
Կկայանա Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթի գալա համերգը. Մրցույթին մասնակցում են 1500 անհատ կատարողներ ու երաժշտական խմբեր
Հունիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթի գալա համերգը: Հանդիսավոր արարողության ժամանակ տեղի կունենա մրցանակների և պատվոգրերի հանձնում:
Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և այս տարի այն նվիրվում է Հայաստանի երաժշտական ընկերության հիմնադիր, պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանին:
Մրցույթին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի ավելի քան 1500 անհատ կատարողներ ու երաժշտական խմբեր:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով, երկու տարիքային խմբերում. կրտսեր խումբ` մինչև 16 տարեկան, ավագ խումբ` 17-30 տարեկան, երեք անվանակարգերում` Ա. «Ժողովրդական երգ» /կանացի և արական ձայներ/, Բ. «Շվի, սրինգ, դուդուկ, զուռնա», Գ. «Թառ, քանոն, ուդ, քամանչա, բամբիռ, հարվածային գործիք»:
Մրցույթի հաղթողների համար սահմանվել են մրցանակներ. մեկ՝ առաջին մրցանակ, երկու՝ երկրորդ մրցանակ, երկու՝ երրորդ մրցանակ /յուրաքանչյուր տարիքային խմբին` առանձին դիպլոմներ և դրամական պարգև/:
Սահմանված են նաև հատուկ մրցանակներ. «Հույսի մրցանակ»՝ մրցույթի ամենափոքր և ամենաերիտասարդ մասնակիցներ համար:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մրցանակաբաշխումից հետո:
Նմանատիպ նյութեր
1372 դիտում
15:26 25-10-2019
Կկայանա Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի փակման գալա համերգը
1144 դիտում
12:13 13-12-2014
Տեղի կունենա մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթի գալա համերգը՝ նվիրված Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին
12295 դիտում
14:37 04-08-2017
Գառնիում հանդես կգա Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը, կհնչեն ժողովրդական ու աշուղական երգեր
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2107 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
745 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար