211652_close_icon
views-count6712 դիտում article-date 12:55 13-04-2020

Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել Արտակարգ դրության ժամկետը. News.am

Կառավարությունն այսօրվա իր արտահեր նիստում որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը, հայտնում է [url=https://news.am/arm/news/572135.html?fbclid=IwAR3reCCLjtf4cV0LfTRoslMcEw4heNEizMg69IoAZZSwz6WW-aTyYnUPQtg]News.am[/url]-ը։ Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը: Այս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո: Նա հավելեց, որ չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո:

Նմանատիպ նյութեր