18684 դիտում
23:41 12-04-2020
Բանգլադեշում մահապատժի են ենթարկել երկրի առաջին նախագահի սպանության մասնակիցներից մեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բանգլադեշի առաջին նախագահ Մուջիբուր Ռահմանի սպանության մասնակիցներից մեկը՝ Աբդուլ Մաջեդը, անցած գիշեր մահապատժի է ենթարկվել:
Մաջեդին դեռևս 1998 թվականին կայացրած վճիռը ընթերցելուց հետո կախաղան են հանել: Մահապատժից անմիջապես հետո մարմինը փոխանցել են նրա ընտանիքին:
1975թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը մասնակցած սպաները մահապատժի էին դատապարտվել 1998թ.: Նրանցից 5-ը մահապատժի էին ենթարկվել 2010 թվականին, երեք՝ արդարացվել, մնացածները թաքնվել են երկրի սահմաններից դուրս:
Հեղաշրջումից հետո մի շարք պաշտոններ զբաղեցրած Մաջեդը 1996 թվականին ստիպված էր հեռանալ երկրից, երբ Բանգլադեշի վարչապետ դարձավ Շեյխ Հասինա Վազեդը՝ երկրի առաջին նախագահի դուստրը, որը վերսկսեց իր ընտանիքի սպանության հանգամանքների հետաքննությունը:
Այս տարվա ապրիլի 6-ին, 24 տարվա որոնումներից հետո Մաջեդը ձերբակալվել էր: Նա թաքնված էր դրսում, սակայն մարտին վերադարձել էր և Միրպուր քաղաքում հայտնաբերվելուց հետո կանգնել էր դատարանի առջև: Ապրիլի 7-ին դատավորը հաստատել էր մահապատժի վճիռը:
Մաջեդը ներման խնդրանքով դիմել էր վարչապետ Շեյխ Հասինա Վազեդին, սակայն ապրիլի 10-ին դիմումը մերժվել էր:
Նախագահ Ռահմանը Դաքայի իր նստավայրում սպանվել էր 1975 թվականի օգոստոսի 15: Սպանել էին նաև նրա կնոջը, երեք որդիներին, այլ ազգականների և ընտանիքի մերձավորների, ընդհանուր առմամբ՝ 20 հոգու: Ողջ էին մնացել միայն երկու դուստրերը, որոնք այդ պահին գտնվելիս են եղել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1005 դիտում
15:32 16-03-2015
Պաշտոնական մեղադրանք է առաջադրվել Նեմցովի սպանության մասնակիցներից ևս մեկին
2668 դիտում
21:26 14-05-2015
Երևանում կատարված ոճրագործության մասնակիցներից մեկին հայտնաբերեցին 20 տարի անց. տեսանյութ
Այս բաժնից
628 դիտում
10:43 03-01-2025
Չիլիում 6․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
1126 դիտում
21:46 02-01-2025
Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք