211652_close_icon
views-count936 դիտում article-date 15:32 16-03-2015

Պաշտոնական մեղադրանք է առաջադրվել Նեմցովի սպանության մասնակիցներից ևս մեկին

Բորիս Նեմցովի սպանությանը մասնակցություն ունենալու համար մարտի 8-ին ձերբակալված Համզաթ Բախաևին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը՝ հղում անելով գործին մոտ կանգնած աղբյուրին: Այսպիսով, պաշտոնական մեղադրանք առաջադրվեց նաև գործով անցնող 3-րդ կասկածյալին: Ավելի վաղ մեղադրանքներ էին առաջադրվել Զաուր Դադաևին և Անզոր Ղուբաշևին: Այսօր սպասվում է նաև Շադիդ Գուբաևին մեղադրանքի առաջադրումը: 5-րդ ֆիգուրանտն է Թամերլան Էսքերհանովը: Ավելի վաղ իրավապահ մարմինների իրազեկ աղբյուրը գործակալութւյանը հայտնել էր, որ սպանության անմիջական կատարողը Դադաևն է, սակայն դա հնարավոր կլինի ապացուցել միայն այն ժամանակ, երբ գտնվի զենքը, որից արձակված կրակոցներից սպանվել է Բորիս Նեմցովը: Մարտի 13-ին Մոսկվա գետից սուզակները դուրս էին բերել 2 ատրճանակ, սակայն նրանցից մեկը հանցագործության գործիք չի հանդիսանում, երկրորդ զենքի փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն:

Նմանատիպ նյութեր