211652_close_icon
views-count219571 դիտում article-date 23:55 11-04-2020

Ֆրանսիայի հարավարևելյան՝ կորոնավիրուսի պատճառով դատարկված լողափերին հայտնվել են հսկայական կետեր և շնաձկներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի Կալանկա ազգային պարկի ջրավազանում, որը գտնվում է Մարսելի մոտ, հայտնվել են ֆինվալներ: Կետերի այդ տեսակը (18-24 մետր երկարությամբ և 40-70 տոննա քաշով) մոլորակի կենդանիների թվում երկրորդն են իրենց չափերով և զիջում են միայն կապույտ կետերին: Ներկայումս ծովերում զգալիորեն պակասել են նավերը: Այդ իսկ պատճառով, ինչպես համարում են մասնագետները, ծովային այդ կաթնասունները ավելի համարձակ են դարձել և սկսել մոտենալ ափամերձ տարածքներին: «Մարդկային որևէ գործունեությունը գրեթե չկա: Կետերը դառնում են ավելի հանգիստ ու վստահ: Նրանք իրենց խաղերի համար նոր տարածություններ են գտնում: Դրա համար էլ մենք նրանց տեսնում ենք Մարսելի ափերին», հայտնել է Կալանկա պարկի ներկայացուցիչ Դիդյե Ռոն: Նշվում է, որ ափամերձ տարածքներում հայտնվել են նաև դելֆիններ, խոշոր շնաձկներ և ծովային թռչուններ: Ֆրանսիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է (125931 վարակված, 13215 մահացած): Արտակարգ դրության և կարանտինի արդյունքում դատարկ են ոչ միայն խոշոր քաղաքների փողոցները, այլ նաև՝ ծովերն ու ափերը: Ֆրանսիական հռչակավոր լողափերում մարդ չկա, ծովերում նավերը քիչ են: Սա է այդ տարածքներում այնպիսի կենդանիների հայտնվելը, որոնց ժամանակին ոչ ոք չէր տեսել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր