211652_close_icon
views-count915 դիտում article-date 17:48 11-04-2020

Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով, այս մասին [url=http://analitikaua.net/2020/sredi-predstavitelej-armyanskoj-obshhiny-ukrainy-est-chetvero-zarazivshihsya-covid-19/]analitikaua.net[/url]-ին տեղեկացրելէ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բոլոր վարակվածները մեկ ընտանիքի անդամներ են, բոլորը հոսպիտալացվել են: Անդրադառնալով Հայաստան վերադառնալ ցանկացողների հարցին՝ նա նշել է, որ մոտ 30 քաղաքացի մեկնելու ցանկություն է հայտնել, սակայն այս պահին նման հնարավորություն չկա: Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայ համայնքն ու հոգեւորականությունն ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել ուղերձով, որում իր երախտագիությունն է հայտնել համայնքին եւ նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերում են այս դժվարին օրերին: Այս պահի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 2500-ը: Հիշեցնենք, որ ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին չարտերային չվերթ է իրականացրել Երեւանից, որտեղից Կիեւ է մեկնել Ուկրաինայի եւ Հայաստանի 92 քաղաքացի: Չվերթն իրականացվել Է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Նմանատիպ նյութեր