1116 դիտում
17:28 11-04-2020
Արցախի հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է 723 տրանսպորտային միջոց
Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած 723 տրանսպորտային միջոց հսկիչ-անցագրային կետերում ենթարկվել է պարտադիր ախտահանման։
Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Ապրիլի 8-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 211 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 101, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 39, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 9-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 273 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 86 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ»-ում՝ 74, «Խարխափուտ»-ում՝ 113։ Ապրիլի 10-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 239 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո»-ում՝ 58 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 123 տրանսպորտային միջոց»,- հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նմանատիպ նյութեր
936 դիտում
16:55 08-04-2020
Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է մոտ 430 տրանսպորտային միջոց
1017 դիտում
16:14 21-04-2020
Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է թվով 767 տրանսպորտային միջոց
Այս բաժնից
478 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
508 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1123 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN