10283 դիտում
15:20 11-04-2020
Փաշինյանը ներկայացրել է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու նպատակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելը պայմանավորում է կորոնավիրուսի հիվանդության տարածման տեմպն էլ ավելի նվազեցնելու նպատակով։ «[url=https://armenpress.am/arm/news/1011867.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում։
«Մեզ համար կարևոր է, որ ունենանք միավոր ժամանակահատվածում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր։ Արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելը կորոնավիրուսի տարածման տեմպն էլ ավելի նվազեցնելու նպատակ ունի։ Հիմա մեր օրվա հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը այսօրվա պայմաններում բավականին գոհացուցիչ ցուցանիշ է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի հիվանդության հետևանքով մահացած քաղաքացիների միջին տարիքը 76.2 է, իսկ հիվանդների միջին տարիքը` 42, ինչը հաստատում է այն տեղեկությունը, որ կորոնավիրուսը վտանգավոր է բարձր տարիքի քաղաքացիների համար։
Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Հայաստանում ապրիլի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Թեստերից 6484-ը բացասական արդյունք է տվել: Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 24-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 173: Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
16:37 11-04-2020
Արտակարգ դրության ժամկետները երկարաձգելու ժամկետներ կան. Սա է մեր օրենսդրական ժառանգությունը. Մարուքյան
Այս բաժնից
1474 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
595 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
868 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել