211652_close_icon

Հայաստանում այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու 977 հաստատված դեպք. Փաշինյան

views-count4050 դիտում article-date 14:39 11-04-2020
Հայաստանում այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու 977հաստատված դեպք: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ օրվանից մինչեւ այս պահը 30 նոր դեպք ենք ունեցել: Այս պահին մեր ակտիվ դեպքերը, երբ հիվանդները գտնվում են հիվանդանոցներում, մոտ 750-ի կարգի է: Այս պահի դրությամբ ունենք 13 մահ: Մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, իսկ հիվանդների միջին տարիքը 42: Այս վիճակագրությունը նույնպես հաստատուիմ է, որ կորոնավիրուսը առանձնապես վտանգավոր է բարձր տարիքի մեր քաղաքացիների համար»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր