211652_close_icon
views-count10146 դիտում article-date 09:15 11-04-2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում հույս ներշնչող լուրեր ԱՄՆ-ից. «Ամերիկայի ձայն»

Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին կոչ է արել հանրությանը շարունակել մնալ տանը, քանի որ հոսպիտալացման թվի նվազումն ԱՄՆ-ում ազդակ է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5367829.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Զգոնության կոչերն ու փակ ռեժիմի պահպանումը ի հակառակ տնտեսությունը վերաբացելու մասին խոսակցությունների ապացուցեցին, որ տանը մնալու սահմանափակումները դրական են անդրադառնում վարակի տարածման դեմ պայքարում, հատկապես Նյու Յորքում, որը շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոն ԱՄՆ-ում: Նյու Յորքում նոր հոսպիտալացված հիվանդների թիվը երկրորդ օրն է արդեն նվազում է ՝ հասնելով 200-ի: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ դա փաստում է, որ սոցիալական տարածության պահպանումը օգնում է համաճարակի տարածման կանխարգելմանը՝ չնայած չորեքշաբթի օրը նահանգում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն աճել է մոտ 800-ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի: Վիրուսի տարածման հարցում առաջընթացն արտացոլվել է նաև նոր կանխատեսումներում, ըստ որի երկրում զոհերի թիվը կարող է կազմել 60,000 մարդ նախկին 100,000-ից մինչև 200 հազար զոհերի փոխարեն: Այսօր Նյու Յորք նահանգում զոհերի թիվը հասել է 7 հազարի, որը կազմում է ԱՄՆ-ում կյանքի ընդհանուր կորուստների գրեթե կեսը: 42 նահանգներում շարունակում է գործել ոչ անհրաժեշտ աշխատատեղերի փակման և տնային պայմաններում աշխատանքը կազմակերպելու ռեժիմ, ինչը զգալի հարված է հասցնում տնտեսությանը ՝ միլիոնավոր մարդկանց դարձնելով գործազուրկ: Հինգշաբթի օրվա դրությամբ գործազրկության համար դիմողների թիվը հասավ 17 միլիոնի:

Նմանատիպ նյութեր