3536 դիտում
10:13 08-05-2020
Թեստավորումների կարևոր դերը` կորոնավիրուսի դեմ պայքարում․ «Ամերիկայի ձայն»
Կալիֆորնիան ԱՄՆ-ում առաջին նահանգն էր, որտեղ ուժի մեջ մտան սահմանափակումները, մի բան, որը մեծապես օգնեց վիրուսի դեմ պայքարն արդյունավետ տանելուն: Սակայն նահանգն այսօր ունի թեստավորման խնդիրներ: Այստեղ բնակչության տոկոսային հաշվարկով իրականացվել են բոլոր նահանգների համեմատ ամենաքիչ թեսթավորումները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5410222.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Նահանգապետի խոսքերով, իրենք աշխատանքներ են տանում, որպեսզի օրական թեստավորումների քանակը 20-ից հասցվի 25 հազարի: Առողջապահության պետական ու մասնավոր ընկերություններն իրենց ուշադրությունը հենց այդ խնդրի վրա են կենտրոնացնում: Միայն Kaiser Permanente հաստատությունը ծրագրում է օրական թեստավորումները հասցնել տասը հազարի:
Եվ զարմանալի է, որ մեծ այս խնդիրը կապված է փոքր հարցերի հետ: Ինչպես բժիշկներից Ստիվըն Փարոդին է ասում, ամենամեծ պակասը գալիս է միջադիրներից` տամպոններից: Եվ այժմ պայմանագրեր են կնքվում, որպեսզի տեղական ընկերությունները սկսեն եռաչափ տպիչների միջոցով միջադիրների արտադրություն:
Մինչ այժմ թեստավորման են ենթարկվել հիմնականում նրանք, ում մոտ նկատվել են կորոնավիրուսի ախտանիշներ ու նրանց, ովքեր շփվել են հիվանդների հետ: Կարևոր են արյան հակամարմինների թեստավորումները, որոնք ցույց են տալիս, թե արդյոք որևէ ախտանիշ չունեցող անձը կրում է այս վարակը, թե ոչ:
Կալիֆորնիայի Բոլինաս բնակավայրն առաջինն է ԱՄՆ-ում, որտեղ բոլոր բնակիչներին առաջարկվել է անվճար թեստավորում: Այն կազմակերպել է Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկոյի համալսարանը:
Այստեղ 1800 անձանց շրջանում իրականացվել են միջադիրների և արյան հակամարմինների թեստավորումներ, ինչը հետազոտողներին տալիս է դրանց միջև ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն:
Կալիֆորնիայում թեստավորման նոր կետերն այսօր բացվում են հիմնականում գյուղական ու արվարձանային հատվածներում, որտեղ ավելի փոքր է բուժկետերի թիվը: Սա է հիվանդության դեմ պայքարի ձևերից մեկը, վիրուս, որի դեմ պայքարը դեռ երկար է շարունակվելու:
Նմանատիպ նյութեր
11697 դիտում
09:16 28-03-2020
ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում․ «Ամերիկայի ձայն»
10410 դիտում
09:15 11-04-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարում հույս ներշնչող լուրեր ԱՄՆ-ից. «Ամերիկայի ձայն»
4051 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը