«Բարսելոնան» հերքել է կոռուպցիոն մեղադրանքները
«Բարսելոնան» հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ակումբի նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոյի [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/10/1152108/]քննադատությունների[/url] հետ։
Վերջինս նշել էր, որ կատալոնական ակումբում կոռուպցիոն խնդիրներ կան, հայտնում է Armsport.am-ը:
«Հաշվի առնելով ակումբի նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոյի լուրջ ու անհիմն մեղադրանքները, որոնք նա արտահայտել է ԶԼՄ-ին տված հարցազրույցում, «Բարսելոնան» կտրականապես ժխտում է ցանկացած գործողություն, որը կարող էր որակվել որպես կոռուպցիա, այդ պատճառով էլ իրեն իրավունք է վերապահում դատական միջոցներ ձեռնարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։