Քաթարը հերքել է ահաբեկչությանը սատարելու՝ իրեն ուղղված բոլոր մեղադրանքները
Քաթարը անհիմն է համարում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Բահրեյնի կողմից կազմված ցուցակը, որում ներառել են Դոհայից ֆինանսական աջակցություն ստացող մարդկանց և կազմակերպությունների,, հաղորդում է Reuters-ը։
Խոսքը, մասնավորապես գնում է քաթարական մի քանի ոչ կառավարական բարեգործական կազմակերպությունների և Բահրեյնում գործող շիա խմբավորումների մասին։
Ցուցակում ընդգրկվել են 59 մարդ և 12 կազմակերպություն։
Հիշեցնենք, որ սկանդալի ֆոնին Քաթարի հետ դիվանագիտական կապերը հունիսի 5-ին խզել են Բահրեյնը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, իսկ հետո Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան և Կոմորյան կղզիները։